Հայաստանը քաղաքակրթության ամենահին օրրաններից է:  Հայաստանը մի հրաշալի երկիր է, որի պատմությունը սկսվել է հազարավոր տարիներ առաջ, և որտեղ կարելի է տեսնել հնի ու նորի համադրությունը: Հայաստանը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ավելի լավ ծանոթանալ Քրիստոնեության արմատներին:

Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ` լի բազմաթիվ տեսարժան վայրերով: Որպես հնագույն  քաղաքակրթության օրրան Հայաստանի ամբողջ տարածքում պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ և կոթողներ:

Հայաստանը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւմտյան մասում`Սեւ եւ Կասպից ծովերի միջև. այն զբաղեցնում է 29.800 քառակուսի կիլոմետր տարածք: Երկրի բնակչությունը կազմում է 3.000.000 մարդ,  բայց ավելի քան 5.000.000 հայեր սփռված են ամբողջ աշխարհով: Հայաստանում որպես ազգային փոքրամասնություններ ապրում են քրդեր, ռուսներ, հույներ, ուկրաինացիներ, վրացիներ և հրեաներ:

Հայաստանը հարուստ է լեռներով եւ լեռնաշղթաներով: Կլիման խիստ ցամաքային է և արտահայտված են տարվա բոլոր չորս եղանակները. ձմեռները ցուրտ են, իսկ ամառները տաք: Հայաստանը հայտնի է իր քաղցրահամ ջրով և հանքային բուժիչ ջրերով:

Այս արևոտ եւ հյուրասեր երկիրը գրավում է ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից: Եվ իրապես,  յուրաքանչյուրն իր կյանքում գեթ մի անգամ պետք է այցելի Հայաստան: Հայերը հայտնի են իրենց հյուրընկալությամբ, հյուրերի հանդեպ ջերմ վերաբերմունքով:

Մենք առաջարկում ենք

ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՏՈՒՐԵՐԸ

Հռոմի Պապի հետքերով

Ներեցեք այս տեքստը հասանելի է միայն “Ռուսերեն” и “Ամերիկյան Անգլերեն”.

Ագրո Տուր

Ներեցեք այս տեքստը հասանելի է միայն “Ռուսերեն” и “Ամերիկյան Անգլերեն”.

Քրիստոնեական տուր 6 օր/ 5 գիշեր

Ներեցեք այս տեքստը հասանելի է միայն “Ռուսերեն” и “Ամերիկյան Անգլերեն”.
Մենք առաջարկում ենք

ՄԵԿՕՐՅԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ

Տուր դեպի Ծաղկաձոր

Ներեցեք այս տեքստը հասանելի է միայն “Ռուսերեն” и “Ամերիկյան Անգլերեն”.

Տուր դեպի Մայր աթոռ սբ. Էջմիածին

Ներեցեք այս տեքստը հասանելի է միայն “Ռուսերեն” и “Ամերիկյան Անգլերեն”.

Տուր դեպի Տաթեվի վանք

Ներեցեք այս տեքստը հասանելի է միայն “Ռուսերեն” и “Ամերիկյան Անգլերեն”.

Տուր դեպի Գեղարդի վանք

Ներեցեք այս տեքստը հասանելի է միայն “Ռուսերեն” и “Ամերիկյան Անգլերեն”.